Թարմացված․ Քիշնևում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակում ավարտվեց Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպումը։ Երևանի ժամանակով 18․00-ին մեկնարկած հանդիպումը տևել է մեկուկես ժամ։ Այս պահի դրությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում բացի այն, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ հաջորդ բարձրաստիճան հանդիպումը տեղի է ունենալու Բրյուսելում հունիսի 21-ին։
Քիշնևում մեկնարկել է Փաշինյանի, Միշելի, Շոլցի, Մակրոնի և Ալիևի հնգակողմ հանդիպումը