▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավորություն, ծառայություն, փոփոխություն. ԱՄՆ դեսպանի հորդորը հայ երիտասարդներին

«Հիմա, երբ աշխարհում խոսում են ընկերությունների մասին` երկու կարևոր նպատակ են առանձնացնում` առաջինը ավանդական մոտեցումը` շահույթ ձևավորելն է և դա ողջունելի է, սակայն արդեն  բավական չէ և  շատ ու շատ ընկերություն այժմ աշխատում են նաև իրենց գործունեությունը նաև սոցիալական ազդեցության վրա ծառայեցնել և սա արդեն երկրորդ նպատակն է դառնում, թե տվյալ ընկերությունը ինչ ազդեցություն է ունենում սոցիալական ոլորտի վրա և, ուրախ եմ, որ  ձեր այս աշխատանքի ընթացքում դուք այդ երկուսն էլ կատարարել եք»,- ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնն այս մասին խոսել է «Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության»  ամենամյա  22-րդ ամառային ճամբարում, որին մասնակցում են  հանրապետության մարզերից և Երևանից  ավելի քան 110 աշակերտներ:

«Այն փորձը, ինչ  դուք ձեռք եք բերել ` ձեզ համար կարևոր  և օգտակար կլինի կորպորատիվ  գործունեություն իրականացնելիս` ուր էլ, որ լինեք` իհարկե`  լավ կլինի , որ այդ փորձը դուք իրականացնեք Հայաստանում: Եվ երբ դուք աշխատեք հայաստանյան կորպորատիվ ձեռնարակատիրության ոլորտում` հուսով եմ`  ձեր ընկերություները հենց այդ գործելաոճը կորդեգրեն»,-նշել է դեսպանը: 
Դեսպանի հետ հանդիպումը      կազմակերպվել էր  «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ:   Հանդիպման ընթացքում ճամբարականները  դեսպանին ներկայացրել են  վերոհիշյալ ծրագրի շրջանակներում իրենց ձեռք բերած փորձառությունը  և պատմել են   արձանագրած հաջողությունների մասին, ինչպես նաև   մեծ հպարտությամբ  թվարկել են  այն ձեռնարկները և համայնքային ծրագրերը,  որոնց իրականացումը  նպաստել է   գործարար և քաղաքացիական հմտությունների զարգացմանը,  նորարարական և ստեղծագործական մտածելակերպի խթանմանը:  
 
«Երբ Հայաստանում  հանդիպում եմ  երիտասարդների խմբերի հետ` երեք թեմայի եմ անդրադառնում` առաջինը, որի մասին  խոսում եմ հնարավորություններն են... Որպես օտարերկրացի, որպես Հայաստանի բարեկամ`  կարծում եմ, որ Հայաստանի ամենամեծ խնդիրն է, որ երկրում հնարավորություններ չկան` հատկապես մարզերում և դուք հենց այն մարդիկ եք, որ փոխելու եք այդ իրավիճակ:  Այժմ դուք ունեցել եք այս հնարավորթյունը և օգտվել եք դրանից, դա ողջունելի է, ցանկացած հնարավորությունից պետք է օգտվել: 
Երկրորդը` ծառայությունն է …Ձեր ծրագրի երկրորդ մասում  դուք դա արել եք, սակայն մարդիկ պետք է գիտակցեն, որ շատ կարևոր է ծառայել  շրջապատին, համայնքին, դպրոցին...Օրերս մի խմբի հետ էի հանդիպում ու հարցրեցի` «Կյանքում ի՞նչ նպատակ ունեք: Մի երիտասարդ պատասխանեց`«Ուզում եմ նախագահ դառալ, որովհետև ուզում եմ իշխել մարդկանց. Հայաստանում բոլորը ուզում են նախագահ դառնալ: Ասացի` «Հուսով էի, որ ուզում ես նախագահ դառնալ, որպեսզի ծառայես ժողովրդին….»: Ես հուսով եմ , որ ձեր առաջնորդներն իրենց լիազորությունները օգտագործում են, որպեսզի ծառայեն մարդկանց, ոչ թե` իշխեն: 
Եվ երրորդ թեման, որի մասին ես խոսում եմ հայ երիտասարդների հետ` փոփոխությունն է:Ես կարծում եմ, որ դուք կարող եք փոփոխություններ կատարել, միգուցե նախագահ չեք դառնալու, երկրի առաջ կանգնած  խնդիրները չեք լուծելու, Լեռնային Ղարաբաղի  հարցը չեք կարգավորելու, բայց որոշ բաներ կարող եք անել և դա կարող  եք անել հենց հիմա` ձեր դպրոցում, ձեր համայնքում...
Սկսեք հենց այս պահից, մի սպասեք... »,- նման հորդորով ավարտեց իր խոսքը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: 
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից ներկայումս իրականացվող «ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և նպատակ ունի Հայաստանի ավելի քան 300 դպրոցների ավելի քան 4500 աշակերտներին հաղորդել տնտեսագիտական և ձեռնարկատիրկական գիտելիքներ: Այն աշակերտներին ծանոթացնում է նաև բիզնես էթիկայի և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքներին և նրանց հնարավորություն է ընձեռնում իրենց տեսական գիտելիքները փորձարկել գործնականում: Ծրագիրը միաժամանակ աշակերտներին սովորեցնում է դառնալ ակտիվ քաղաքացիներ, ներգրավվել թիմային աշխատանքներում և հոգ տանել իրենց համայնքների բարեկեցության մասին: 
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրենն Արմինե Հովհաննիսյանն է: 
Մանրամասն տեղեկությունները ներկայացված են կազմակերպության վեբ-կայքում` www.jaarmenia.org

«Այն փորձը, ինչ  դուք ձեռք եք բերել ` ձեզ համար կարևոր  և օգտակար կլինի կորպորատիվ  գործունեություն իրականացնելիս` ուր էլ, որ լինեք` իհարկե`  լավ կլինի , որ այդ փորձը դուք իրականացնեք Հայաստանում: Եվ երբ դուք աշխատեք հայաստանյան կորպորատիվ ձեռնարակատիրության ոլորտում` հուսով եմ`  ձեր ընկերություները հենց այդ գործելաոճը կորդեգրեն»,-նշել է դեսպանը:

Դեսպանի հետ հանդիպումը      կազմակերպվել էր  «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ:  

Հանդիպման ընթացքում ճամբարականները  դեսպանին ներկայացրել են  վերոհիշյալ ծրագրի շրջանակներում իրենց ձեռք բերած փորձառությունը  և պատմել են   արձանագրած հաջողությունների մասին, ինչպես նաև   մեծ հպարտությամբ  թվարկել են  այն ձեռնարկները և համայնքային ծրագրերը,  որոնց իրականացումը  նպաստել է   գործարար և քաղաքացիական հմտությունների զարգացմանը,  նորարարական և ստեղծագործական մտածելակերպի խթանմանը:   
«Երբ Հայաստանում  հանդիպում եմ  երիտասարդների խմբերի հետ` երեք թեմայի եմ անդրադառնում:

Առաջինը, որի մասին  խոսում եմ հնարավորություններն են...

Որպես օտարերկրացի, որպես Հայաստանի բարեկամ`  կարծում եմ, որ Հայաստանի ամենամեծ խնդիրն է, որ երկրում հնարավորություններ չկան` հատկապես մարզերում և դուք հենց այն մարդիկ եք, որ փոխելու եք այդ իրավիճակ: Այժմ դուք ունեցել եք այս հնարավորթյունը և օգտվել եք դրանից, դա ողջունելի է, ցանկացած հնարավորությունից պետք է օգտվել: 

Երկրորդը` ծառայությունն է …Ձեր ծրագրի երկրորդ մասում  դուք դա արել եք, սակայն մարդիկ պետք է գիտակցեն, որ շատ կարևոր է ծառայել  շրջապատին, համայնքին, դպրոցին...

Օրերս մի խմբի հետ էի հանդիպում ու հարցրեցի`

«Կյանքում ի՞նչ նպատակ ունեք»:

Մի երիտասարդ պատասխանեց`«Ուզում եմ նախագահ դառնալ, որովհետև ուզում եմ իշխել մարդկանց. Հայաստանում բոլորը ուզում են նախագահ դառնալ...»:

Ասացի` «Հուսով էի, որ ուզում ես նախագահ դառնալ, որպեսզի ծառայես ժողովրդին….»:

Ես հուսով եմ , որ ձեր առաջնորդներն իրենց լիազորությունները օգտագործում են, որպեսզի ծառայեն մարդկանց, ոչ թե` իշխեն: 

Եվ երրորդ թեման, որի մասին ես խոսում եմ հայ երիտասարդների հետ` փոփոխությունն է:

Ես կարծում եմ, որ դուք կարող եք փոփոխություններ կատարել, միգուցե նախագահ չեք դառնալու, երկրի առաջ կանգնած  խնդիրները չեք լուծելու, Լեռնային Ղարաբաղի  հարցը չեք կարգավորելու, բայց որոշ բաներ կարող եք անել և դա կարող  եք անել հենց հիմա` ձեր դպրոցում, ձեր համայնքում...

Սկսեք հենց այս պահից, մի սպասեք... »,- նման հորդորով ավարտեց իր խոսքը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: 

Կարդացեք նաև` Երբեմն ինձ թվում է, թե Հայաստանը բարդ է, բայց Ուկրաինայի իրավիճակը շատ ավելի բարդ է... ԱՄՆ դեսպան

Ցանկանում ենք ամեն ինչ անել, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները կարգավորվեն. ԱՄՆ դեսպան

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից ներկայումս իրականացվող «ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և նպատակ ունի Հայաստանի ավելի քան 300 դպրոցների ավելի քան 4500 աշակերտներին հաղորդել տնտեսագիտական և ձեռնարկատիրկական գիտելիքներ: Այն աշակերտներին ծանոթացնում է նաև բիզնես էթիկայի և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքներին և նրանց հնարավորություն է ընձեռնում իրենց տեսական գիտելիքները փորձարկել գործնականում: Ծրագիրը միաժամանակ աշակերտներին սովորեցնում է դառնալ ակտիվ քաղաքացիներ, ներգրավվել թիմային աշխատանքներում և հոգ տանել իրենց համայնքների բարեկեցության մասին: 

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրենն Արմինե Հովհաննիսյանն է: 

Մանրամասն տեղեկությունները ներկայացված են կազմակերպության վեբ-կայքում` www.jaarmenia.org

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին