▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հլը համբերեք պարոն Ծառուկյանը գա». գործարանի տնօրենը` լրագրողներին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Արարատի մարզպետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալ Ռուբիկ Աբրահամյանը շաբաթ օրն «Արարատ» գինու, օղու գործարանի Մասիսի մթերման կայանում անհարմար վիճակում է հայտնվել։ Չգիտես ինչու, մարզպետը որոշել է ներկայանալ Գագիկ Ծառուկյանի ու խաղողագործների՝ մթերման կայանում նախատեսված հանդիպմանը, բայց պարզվել է՝ անկոչ հյուր է։ Գործարանի տնօրեն Մարինե Հարությունյանն ընդհանրապես չի ճանաչել մարզպետին և, մտնելով գործարանի բակ ու մարզպետին և նրան ուղեկցողներին տեսնելով, հարցրել է. «Ովքեր եք դուք»։

 «Հա, չեմ ճանաչում, բայց ուրախ եմ»,– արդարացել է տիկին տնօրենը, ապա լրագրողների ներկայությունից ցայտնոտի մեջ ընկել։ Երբ նկատել է իրեն նկարահանող լրագրողներին, տիկինը բորբոքվել է և դա որակել «լկտի» պահվածք, վերջում էլ ընդհանրապես կորցրել է ինքնատիրապետումը։ «Եկել, իմ տան մեջ ինձ նկարում եք, հլը համբերեք պարոն Ծառուկյանը գա...»,– սպառնացել է նա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին