▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հլը համարձակվեք կողմ եղեք.Ջհանգիրյանը՝ ՀՀԿ-ականներին

 

ԱԺ-ում արտահերթ կարգով քննարկվեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորների`«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը եզրափակիչ ելույթում խոսքն ուղղել խորհրդարանական մեծամասնությանը՝ ասաց.
Իհարկե, կարելի է դեմ քվեարկել, կարելի է չքվեարկել, նիստերի դահլիճում ներկա չլինել, բայց, փորձել ասել մածունը սև է, չի կարելի, անհարմար է: Ես կհասկանամ, որ ձեր քաղաքական թիմը դեմ է նախագծին և դեմ է քվեարկելու: Ընդունում եմ և շատ պարզ է: Դեմ էլ պետք է լինեք, հլը համարձակվեք կողմ եղեք»,-ասաց ՀԱԿ պատգամավորը:

ԱԺ-ում արտահերթ կարգով քննարկվեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորների`«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն իր ելույթում հայտարարեց. «Կա մեկ աքսիոմատիկ ճշմարտություն` եթե մի օրենք կամ դրույթ հակասահամադրականության խնդիր ունի, ապա դրա վերջնական եզրահանգումը պետք է հնչեցնի ՍԴ-ն: Այդ մասին հանձնաժողովում էլ եմ ասել: Ի դեպ, օրենքում արդեն կան սահմանափակումներ հիմնական կռվախնձորի մեջ: Սահմանադրության մեջ նշված է նաեւ` սահմանադրական կարգի խաթարման դեպքում ՀՀ նախագահն իրավունք ունի արտակագ դրություն մտցնել ու իրավիճակից դրդված քայլեր կատարել, իսկ դա կարող է ամեն ինչ ենթադրել»:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը եզրափակիչ ելույթում խոսքն ուղղելով խորհրդարանական մեծամասնությանը՝ ասաց.

Իհարկե, կարելի է դեմ քվեարկել, կարելի է չքվեարկել, նիստերի դահլիճում ներկա չլինել, բայց, փորձել ասել մածունը սև է, չի կարելի, անհարմար է: Ես կհասկանամ, որ ձեր քաղաքական թիմը դեմ է նախագծին և դեմ է քվեարկելու: Ընդունում եմ և շատ պարզ է: Դեմ էլ պետք է լինեք, հլը համարձակվեք կողմ եղեք»,-ասաց ՀԱԿ պատգամավորը:

Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձավ Խոսրով Հարությունյանի դիտարկմանը, այն է՝ զինված ուժերը պետք է կիրառվեն այն դեպքում, երբ մնացածների ուժերը չեն բավարարում.

 «Շատ լավ, 2008 թ.-ին էլ էին  ասում, որ զինված ընդդիմությունը ոստիկաններին ու զինծառայողներին գնդակահարում է: Բա ո՞ւր ա, մի հատ ընդդիմադիր դատեիք, մեկին քրեական պատասխանատվության կանչեիք, որ այդ օրը զենք ա կրել»,-նկատեց պատգամավորը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին