▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԿԵ-ի ղեկավարությունը օրինախախտությա՞ն է դիմել. «Հրապարակ»

«Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարությունը հուլիսի 1-ին պայմանագիր է կնքել իրանական «Տիր-Կոռան ինտերնեյշնլ տրանսպորտ» ընկերության հետ, որի համաձայն՝ գնացքի 700 անիվներ, յուրաքանչյուրը մոտ 1 տոննա քաշով, արտահանվելու են Իրան և վաճառվեն: Պայմանագրի համարն է՝ НЮ-кн232/14 01- 07.20.2014: Նման գործարքների ժամանակ ՊՆ-ից հատուկ թույլտվություն է պետք, և համապատասխան վճարներ են արվում: 

Դրանցից խուսափելու համար երկաթուղու ղեկավարությունը անիվները ձևակերպել է ոչ թե որպես երկաթի ջարդոն, այլ օգտագործված պահեստամասեր: Մասնագետները վստահեցնում են, որ գնացքի անիվները պարունակում են հատուկ պողպատ, որի բաղադրության մեջ առկա են թանկարժեք գունավոր մետաղներ, օրինակ՝ վանադիում: Իրանական կողմի հետ պայմանավորվել են 1 անիվը վաճառել 470 դոլարով: Իրական գինը, սակայն, 350 է: 2010 թ. Վրաստանն առաջարկել է վաճառել դրանք 650-700 դոլարով, բայց հայկական կողմը մերժել է՝ համոզված, որ թեթև նորոգումից հետո դրանք դեռ կծառայեն»,–գրում է թերթը։

 

 Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին