▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիստերիա՝ «Ամերիկայի ձայնի» ֆիլմի շուրջ

««Ամերիկայի ձայն»-ի պաշտոնական կայքում  տեղադրված ֆիլմը, որը պատմում է Ղարաբաղի ներկայի մասին, Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից որակվել է որպես «անջատողականության, օկուպացիայի և ագրեսիայի տարածման» բնույթ: Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը:

ԱԳՆ-ն բողոքել է, որ տեսանյութում հաշվի չի առնվել Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի» կարծիքը, տեսանյութն ունեցել է կողմնակալ բնույթ: ԱԳՆ-ում կարծում են, որ մշտապես օբյեկտիվ տեղեկություններ տարածող «Ամերիկայի ձայն»-ը պետք է օբյեկտիվորեն լուսաբանի փախստականների և բռնի տեղահանվածների ներկայիս իրավիճակը: Ադրբեջանցիներն այդ ֆիլմը որակել են որպես փախստականների իրավունքի ոտնահարում:

Հարկ է ընդգծել, որ «Ամերիկայի ձայն»-ի պատրաստած «Ղարաբաղ. խաղաղ կյանք պատերազմի ուրվականների կողքին» ֆիլմում օբյեկտիվորեն ներկայացված է Արցախի այսօրվա կյանքը, խնդիրներն ու մարտահրավերը: Ադրբեջանական այս քայլը կարելի է դիտարկել որպես միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներում Արցախի մասին անաչառ տեղեկատվության տարածման խոչընդոտում և խոսքի ազատության ոտնահարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին