▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիշատակդ վառ, Հրաչ ջան, մենք քեզ պարտք մնացինք...

Երեկ երեկոյան հրաժեշտի երեկո էր ազատամարտիկ Հրաչ Մուրադյանենց տանը, մասնակցում էին հազարավոր քաղաքացիներ, քաղաքական գործիչներ, կռված տղերք, երիտասարդներ, ալեհերներ, կարծես բոլորն էլ թախիծով էին լցրել աչքերն ու հոգին, բայց կա մի «բայց», կա մի ահազանգող «բայց»...
Այդ «բայց»-ը կարծես չի անհանգստացնում մեր ազգին, այդ «բայց»-ը դառել է հոգեկերտվածք. այդ «բայց»-ը փարթամանում է՝ իր հետ ժանգոտելով մեր զգոնությունը, մեր՝ սթափ գնահատական տալու անհրաժեշտությունը, այդ «բայց»-ը մեր միջից պետք է հանենք....
Հրաչը մեր նահատակված հերոսների` Կարոտի ու Պետոյի, մեր լեգենդների շունչը ռազմի դաշտից մեզ փոխանցող մեր հպարտության աղբյուրն էր, Հրաչը նաեւ Սեֆիլյան Ժիրոյի մարտական ընկերն էր... «Բայց» մենք, մեր սերունդները Հրաչին չէինք ճանաչում, փոխարենը մենք անգիր ենք անում ռազմի դաշտում նահատակված, անհայտ կորած անմահ մեր տղերքին ու ճիշտ ենք անում, ու պետք է անենք դարեդար, «բայց» Հրաչը ողջ էր, մենք նրան չարժեւորեցինք իր կենդանության օրոք, հիմա մոմ ենք վառում, էլի լավ ենք անում, բայց եկեք փոխենք այդ «բայց»-ը, մարդուն չհիշենք միայն մահվանից հետո.... 
Հրաչն այսօր կհասնի իր զինակիցներին` Կարոտին ու Պետոյին, մյուս ոչ հայտնի, բայց առյուծ տղերքին...
Հիշատակդ վառ, Հրաչ ջան, մենք քեզ պարտք մնացինք...

Դավիթ Սանասարյանի գրառումը

Ֆեսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին