Եթե իսկապես իշխանությունները տարածք չեն հատկացրել Երդվյալ Ազատամարտիկների Միության համագումարի անցկացման համար, սխալ են վարվել:
Հավաքներ ու ժողովներ անցկացնելու իրավունքը սահմանադրական է ու ենթակա չէ որևէ պաշտոնյայի սուբյեկտիվ ընկալման կամ քմահաճույքի:
Միության հիմնադիր Ռուբեն Գևորգյանն ասել էր, որ եթե իշխանությունները համագումարի անցկացման համար տարածք չտրամադրեն, ապա այն կանցկացվի Ազատության կամ Հանրապետության հրապարակներում:
Ու այդ որոշումն իսկապես տրամաբանական կլիներ:
Սակայն զարմանքս մեծ եղավ, երբ իմացա, որ համագումարն անցկացվել է <<Փարավոն>> հանգստի ու ժամանցի կենտրոնում:
Նախ, այդ համալիրը նույնացվում է կոնկրետ մարդու անվան հետ ու միությունն էլ ակամայից կասոցացվի Ծառուկյանի անվան հետ` թեև արդեն հասցրել էր ասոցացվել` անկախ <<Փարավոնում>> անցկացվելու հանգամանքից:
Եվ երկրորդ, միության հռչակած հայրենասիրական ուղղվածությանը հարիր չէ համագումարի անցկացումը օբյեկտային միջավայրում: