«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Փորձելով բացատրել վերջին օրերի իր անհասկանալի լռությունն ու պասիվությունը՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, թե կարեւորը ճառ ասելը չէ, այլ զանգ կախելը:
«ՉԻ» - Այն, որ արտգործնախարարը Հայաստանի իշխանությունների գործունեությունը համեմատում է «Մկների ժողովի» հետ՝ ինչ-որ տեղ հասկանալի է (ենթագիտակցությունն իր գործն անում է), բայց եթե մեր «զանգ կախողը» Էդվարդ Նալբանդյանն է՝ Հայաստանը «քաշվավ»:
Մանավանդ որ նա, որոշ տեղեկությունների համաձայն, լարվածության ամենածանր օրերին «զանգ էր կախում» եվրոպական տարբեր մայրաքաղաքների երկրորդական-երրորդական ինչ-որ կոնֆերանսներում:
Ամենազավեշտալին այն է, սակայն, որ արտգործնախարարի հիմնական ֆունկցիան հենց ճառ ասելն է, իսկ «զանգ կախելու» պարտականությունը դրված է բանակի ուսերին (եւ բանակն այս օրերին հաջողությամբ «կախեց զանգը»): Ու հիմա փաստորեն ստացվում է, որ արտգործնախարարն այս օրերին իր անմիջական պարտականությունները կատարելով (ճառ ասելով) չի զբաղվել, որովհետեւ ի տարբերություն մյուսների՝ «զանգ էր կախում»: Հետաքրքիր է, որեւէ մեկն այս օրերին նրան տեսե՞լ է առաջին գծում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում