Սահմանամերձ համայանքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելն ազատականացնում է տնտեսությունը: Նման կարծիք այսօր ԱԺ նիստում օրինագծի քննարկման ժամանակ հայտնեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Լրջագույն փոոփոխություն է տարվում սոցիալական ոլորտում՝ եկամտահարկի ոլորտում
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ սահմանամերձ համայնքներում մնացել են բնակվելու հիմնականում տատիկ-պապիկները, երիտասարդությունը արտագաղթել է: «Դժվար է լինլու 60 տարեկան տատիկին համոզել, թե գնա բիզնես արա»,- ասաց Թ.Պողոսյանը: «Պարոն Պողոսյան, էդ տատիկ, պապիկները խանութ գնում առևտուր անում են, վարսավիրանոցի ծառայություինց օգտվում են… հիմա դրա համար արտոնութուն ենք տալիս, բացի տաքսիից, որ կարող է այնտեղ գրանցվել ու Երևանում քշել,- ասաց Վ.Այվազյանն ու հավելեց,- Հիմա տատիկ պապիկ ա, ինչա… հազար առողջություն իրանց, պիտի մազ կտրի՞, առևտուր անի՞: Պետությունն իր վրա է վերցնում: Հիմա լավն էլ եք անում… դե լավ»:
Սահմանամերձ համայանքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելն ազատականացնում է տնտեսությունը: Լրջագույն փոոփոխություն է տարվում սոցիալական ոլորտում: ԱԺ նիստում օրինագծի քննարկման ժամանակ հայտնեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի դիտարկմանը, թե սահմանամերձ համայնքներում մնացել են բնակվելու հիմնականում տատիկ-պապիկները, Վարդան Այվազյանը նկատեց.
«Պարոն Պողոսյան, էդ տատիկ, պապիկները խանութ գնում առևտուր անում են, օգտվում են վարսավիրանոցի ծառայությունից: Հիմա դրա համար արտոնութուն ենք տալիս»- ասաց Վ.Այվազյանը հավելելով.
«Հիմա տատիկ-պապիկ ա, ինչ ա… հազար առողջություն իրանց, պիտի մազ կտրի, առևտուր անի չէ՞: Հիմա խանութին ու վարսավիրանոցին պետությունն ազատում ա: Վատ բան է անու՞մ»: