Թարմացված․ Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարելի էր, իհարկե, Արցախի ներկայացչության մոտ այսօր տեղի ունեցածը բնորոշել անհասկանալի, եթե.
եթե մեր արցախցի եղբայրները, գաղթած ղեկավարները, մյուս բոլորը, գիշեր-ցերեկ ՀՀ կառավարության շենքի մոտից տեղ գնացած չլինեին, թիվ մեկ մեղավորից պահանջելուց լինեին իրենց հայրենիքը, տները, հողերը, պատասխա՛ն։ Վերջ ի վերջո, նա՛ է և միակ հայ ղեկավարն է, որը հայկական Արցախ պետությունը ճանաչել և նվիրել է թուրքին:
Բայց ոչ, 20 օր ոչինչ չարածները, մյուս ոչինչ չարածներից պատասխան են պահանջում, թե բա՝ խի՞ չես ցավակցել, էդ ի՞նչ թուղթ ես ստորագրել։ Նիկոլի անունը, ո՛չ նրանք տվեցին, ո՛չ նրանք:
Էսքանից հետո էլ զարմանում ենք, թե ոնց այսօրվան հասանք ազգովի: Այ սենց, այ հենց սենց՝ նիկոլավարի, արայիկավարի, այս սաղ էղածն էլ ձեզ ու մեզ խելքի չբերեց:
Մի անգամ էլ ասում, այս չտեսնված խայտառակության միակ գլխավոր մեղավորը ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ա, ով բանտում չէ, փախած չէ, իր տեղում նստած՝ խնդում ա ձեզ վրա։ Ու եթե դուք կամ որևէ մեկը, ընկած ուրիշ մեղավոր ա ման գալիս, կամ նրա անունը չի տալիս, նրանից բան չի պահանջում, Նիկոլի խաղ խաղացող ա:
Մի նայեք, էլի, հայտնվել են դեմքեր, որոնք անգամ Նիկոլի սիրած թեզերն են ասում՝ թող արցախի մեծահարուստները իրենց դղյակները տան քյասիբ ժողովուրդը տեղավորվի, կռված տղերքը սադիկներում են քնում... Արա, այ ընկեր, եքյա տուն-տեղ, հայրենիքդ նվիրել են թշնամուն, դու ստեղ եկել տեղավորվելու տե՞ղ ես ման գալիս, էն էլ ոչ հիմնական պատասխանատուից, այլ ինչ-որ ուրիշների՞ց։ Իսկ տուն ու տեղդ չե՞ս պատրաստվում ուզես, քո՛նը, քո՛ սեփականը: Պետք չէ՞։
Նստած վրեքներդ խնդում ա»:
|
Թարմացված․ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեղադրանքի սլաքները դեպի Արցախի գործող նախագահն ուղղորդողները շատ սահուն մեղքը նիկոլի վրայից հանում են` չհասկանալով, թե ինչ ավելի մեծ աղետ են նախապատրաստում` հանուն մի քանի ավել գրոշ էս կառավարությունից ստանալու։
Մոռանում եք, թե ով բանակցություններ տապալեց, ով սադրիչ հայտարարություններ արեց ու ալիևին քսի տվեց Արցախի ու Հայաստանի վրա, որ Արցախ հանձնի, հետո իբր անկլավների հարց լուծի, ինքն էլ իրեն հռչակի վերջնական կոտորածից փրկող։ Մոռանում եք, թե ոնց Արցախից միջազգային հարթակներում հրաժարվեց ու բանավոր ճանաչեց Ադրբեջանի կազմում, մոռանում եք, որ ինքն իրեն համարում է թիվ մեկ պատասխանատու, բայց ոչ թիվ մեկ մեղավոր, էն դեպքում, երբ 2018-ից բացառապես իր վարած քաղաքականության արդյունքում այսօր չունենք Արցախ և ունենք Հայաստանի վրա Ադրբեջանի ներխուժման ուղիղ սպառնալիք, որը փաստում են նաև ամերիկյան ու եվրոպական պաշտոնական օղակները։
Էս ինչքա՞ն շուտ եք ամեն ինչ մոռանում, ո՞նց եք սրբադասում մեկին, ով մի ողջ ժողովրդի դարձրեց տնավեր, ո՞նց եք դառնում գործիք ու խաղալիք մեկի ձեռքին, ով երբեք իր ատելությունը ձեր (արցախցի հայերի) հանդեպ չի թաքցրել, ով միշտ ուզել է զիջել կեսը` իբր թե հանուն ամբողջի։ Ախր ոնց, էլի...
Եվ ճիշտ էր հեռատես ընկերս, երբ ասում էր «արցախցուն արցախցու դեմ հանելու օրակարգ ունեն սրանք», և դա պատվով իրականացնում են, իրականացնելու են այնքան, քանի դեռ իրենց օրակարգի մեջ ենք, սպասարկում ենք այն, չենք ընդվզում, հաշտվում ենք ու հարմարվում»:
|