«ԱԺ-ն հաստատում է բյուջեն և հետևում է դրա իրականացման ընթացքին և որպես գործիք՝ ընդունում է Վերասկիչ պալատի հաշվետվությունը: ՎՊ-ի մասին օրենքում նշված է, որ հաշվետվությունը տալիս է ՎՊ նախագահը:
Հիմա ի՞նչ, հանձնաժողով ձևավորենք, գնանք տեսնենք, թե ՎՊ նախագահն որտե՞ղ է հիվանդ պառկած»,-վրդովված ասաց պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ անցած տարվա հաշվետվության ժամանակ նշվեց, որ բյուջեի 70 տոկոսը ռիսկային գոտում է գտնվում:
Նշենք, որ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ԱԺ-ում ներկայացնում էր Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: