Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրել է. «Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը՝ ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով՝ անտեսելով ինքնորոշման հիմնարար և անօտարելի իրավունքի իրացման վրա հիմնված Արցախի պետականության տասնամյակների գոյության փաստը։ |
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի թվիթերյան գրառումը՝ ստորև. «Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը՝ նրանց իրավունքների և անվտանգության շուրջ, չափազանց կարևոր է։ Կարևոր է նաև զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից և ձգտել երկխոսության։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում։ Անհրաժեշտ են համարձակ որոշումներ»: |
«Հիասթափեցնող է, որ ԵՄ-ն՝ ի դեմ Շառլ Միշելի, օգտագործում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթը»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet