▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ականներ նեղսրտում են, թե ինչու է Սարգսյանը «վերակենդանացնում» Ծառուկյանին. «Ժողովուրդ»

 

Ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ ինչ-որ օբյեկտ է 
այցելում, ՀՀԿ-ական գործարարների մոտ ներքին բողոքի նոր ալիք է բարձրանում: «Ժողովուրդ»-ի 
տեղեկություններով՝ շատ ՀՀԿ-ականներ նեղսրտում են, թե ինչու է Սերժ Սարգսյանը կրկին «վերակենդանացնում» 
Գագիկ Ծառուկյանին: Նժդեհականները ՀՀԿ առաջնորդի նման վարքը համարում են իրենց հասցեագրված վիրավորանք: 
Ըստ նրանց, երբ Սարգսյանը որոշեց պատերազմ հայտարարել Ծառուկյանին, իրենք անվերապահորեն աջակցեցին նրա 
այդ նախաձեռնությանը: Բայց այժմ Սարգսյանը, Ծառուկյանի հետ օբյեկտներ այցելելով, իրենց «փչացնում է»: Ի դեպ, 
ՀՀԿ-ականներն իշխանական կուլիսներում Ծառուկյանի մասին խոսելիս՝ նրան հիշատակում են հիմնականում «Դոդի 
Գագո» մականունով՝ այդպիով ցանկանալով ընդգծել, որ իրենց համար նա այլեւս Գագիկ Ծառուկյան չէ, եւ ՀՀԿ 
նախագահն էլ նրա մականունի մասով նոր հրահանգ չի տվել:

Ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ ինչ-որ օբյեկտ է այցելում, ՀՀԿ-ական գործարարների մոտ ներքին բողոքի նոր ալիք է բարձրանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ շատ ՀՀԿ-ականներ նեղսրտում են, թե ինչու է Սերժ Սարգսյանը կրկին «վերակենդանացնում» 
Գագիկ Ծառուկյանին: Նժդեհականները ՀՀԿ առաջնորդի նման վարքը համարում են իրենց հասցեագրված վիրավորանք: 
Ըստ նրանց, երբ Սարգսյանը որոշեց պատերազմ հայտարարել Ծառուկյանին, իրենք անվերապահորեն աջակցեցին նրա այդ նախաձեռնությանը: Բայց այժմ Սարգսյանը, Ծառուկյանի հետ օբյեկտներ այցելելով, իրենց «փչացնում է»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին