▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ական ծեծկռտուք. ծեծվածների մեջ է Արթուր Մեհրաբյանի որդին.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ նախօրեին երեկոյան Արաբկիր վարչական շրջանում դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արձանագրած ընդհանուր արդյունքները տոնելու համար խնջույք է կազմակերպվել, որի ավարտին մասնակիցները ծեծել են իրար:

Ըստ մեր ստացած տեղեկությունների, ծեծվածների մեջ է եղել նաեւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպերգծով նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանի որդին՝ Վահե Մեհրաբյանը:

Խնջույքին մասնակցել եւ միջադեպին ականատես է եղել նաեւ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը:

Վերջերս երեկ անպատասխան էր թողնում իր բջջայինի հեռախոսազանգերը, իսկ նրա ընդունարանից տարբեր ժամերի մեզ փոխանցեցին, թե Անտոնյանը տեղում չէ: Վահե Մեհրաբյանի բջջայինն էլ անջատված էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին