Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այցը Կիև։ «Հայաստանի վարչապետի տիկնոջ այցը Կիև և շփումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, ինչպես նաև Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի շփումն իր ուկրաինացի գործընկեր Ռուսլան Ստեֆանչուկի հետ, հանդուգն քայլեր են։ Վերջին շրջանում Երևանում Եվրոպայից տարբեր հյուրեր են ժամանել, որոնք ևս օգտագործում են Երևանին որպես ամբիոն՝ հակառուսական հայտարարությունների համար»,- ասել է նա՝ РБК-ին տված հարցազրույցում։ Դիտեք նաև՝ |
«ՀՀ վարչապետի տիկնոջ այցը Կիև հանդուգն քայլ է». Միխայիլ Գալուզին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet