▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի եկամուտները.«ՀԺ»

«ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների ու ունեցվածքի հայտարարագիրը, որից տեղեկանում ենք, որ նախորդ տարի 37 մլն դրամով բազմաբնակարան շենքում բնակարան է գնել: Նույն տարում Գաբրիել Ղազարյանն իր հին բնակարանը վաճառել է 50 հազար ԱՄՆ դոլարով, իսկ Me8sedes-Benz c200 մեքենան՝ 10 հազար ԱՄՆ դոլարով:

Նախարարի դրամական միջոցները 2015 թվականի սկզբին կազմել են 6.2 մլն դրամ և 14 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարվա ավարտին՝ 8 մլն 350 հազար դրամ և 23 հազար դոլար: Գաբրիել Ղազրյանի եկամուտներն էլ գոյացել են աշխատավարձից (8.5 մլն դրամ), վերցրած վարկից (22 մլն դրամ) և գույքի օտարումից» (10 հազար և 50 հազար ԱՄՆ դոլար): Նրա ընդհանուր եկամուտը կազմել է 30 մլն 494 հազար 728 դրամ»,-գրում է թերթը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին