▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ Սիսիանի շրջանում ապրած Հեյդար Ալիևը քու՞րդ էր

Հայաստանի Սիսիանի շրջանում երկար տարիներ ապրած Հեյդար Ալիևը քու՞րդ էր

Հիշեցնենք, որ այս մասին ժամանակին խոսել էր նաև «News Media» հրատարակչատան նախագահ Արամ Գաբրիելյանովը․ «Ալիևը, ադրբեջանցի չէ: Նա քուրդ է, հին ադրբեջանցիները դա գիտեն: Հեյդարը Ալիևը քուրդ է, փաստաթղթեր կան, որ նա ընդունվել է կուսակցական բարձրագույն դպրոց քուրդերի համար նախատեսված քվոտայով: Այդ ամենը կա, հրապարակվել է: Լրագրողը, ով դա բացահայտել ու ապացուցել էր, չկա, նրան սպանել են Ադրբեջանում»,-ասել էր նա:

Մամուլը նաև գրել էր․ «Ալիեւի կենսագրության մեջ բավականին շատ են կասկածելի դրվագները: Առաջին հերթին ծագումը, որը ջանադրաբար թաքցվում է: Պաշտոնական տարբերակը սկզբունքորեն հերքում է պատմագիրների տեղեկատվությունն այն մասին, որ Ալիեւի ընտանիքն ունի քրդական ծագում: Այնինչ, պահպանվել են հրապարակումներ, որտեղ նշվում է, որ Հեյդարի հարազատ հորեղբայր Հասան Ալիեւը, «քրդերից առաջինն էր, որ պաշտպանել էր թեկնածուական դիսերտացիա»: Եւ արդյո՞ք հնարավոր է, որ հորեղբայրը քուրդ լինի, իսկ հայրը` ադրբեջանցի: Հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ է էր Ալիեւը թաքցնում իր քրդական ծագումը: Միթե՞ քուրդ լինելն այդքան վատ է: Բանն այն է, որ Ադրբեջանում ոչբնիկ լինելն արդեն իսկ վկայում է անլիարժեքության մասին, որով Ալիեւը չէր ցանկանում տառապել: Զգուշանալով խեղաթյուրված մեկնաբանություններից` ապագա նախագահը թաքցրել էր նաեւ այն փաստը, որ իր ընտանիքը երկար տարիներ ապրել էր Հայաստանի Սիսիանի շրջանում»:

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին