▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզի վարչության պետն ասել, թե Սուրիկ Խաչատրյանն է ընկել իրենց հետեւից.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մենք բազմիցս անդրադարձել ենք այս տարվա մարտի 8-ին Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի կողմից Արթուր Գեւորգյանին ծեծելու պատմությանը։ Նշել ենք, որ միջադեպին ներկա են եղել ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալ Ասպուր Ավետիսյանը: Ավելին՝ հենց վերջիններիս գործուն ջանքերի շնորհիվ է ծեծվածը դարձել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածով մեղադրյալ, այսինքն՝ իբրեւ թե նա բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ:

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի վարչության պետ Վահրամ Դաղունցին կանչել են Երեւան՝ ՀՀ քննչական կոմիտե, եւ նրանից հետաքրքրվել, թե ինչ է տեղի ունեցել մարտի 8-ին Գորիսում։ Ըստ լուրերի՝ Վահրամ Դաղունցն ասել է, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է ընկել իրենց հետեւից։ Հիշեցնենք, որ միջադեպի տեսանյութում հստակ երեւում է, թե ինչպես է Գորիսի ոստիկանապետը ծեծում Արթուր Գեւորգյանին։

 Այս պատմության մյուս տարօրինակությունն այն է, որ միջադեպի քննության ընթացքում Սյունիքի ՔԿ վարչության պետը, դատախազը եւ նրա տեղակալը շարունակում են պաշտոնավարել։ Բոլոր հիմքերը կան կարծելու, որ նրանք իրենց պաշտոններով կազդեն նախաքննության ընթացքի վրա։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի կողմից միջադեպի տեսագրությունը հրապարակելուց հետո՝ մարտի 23-ին, Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի լիազորությունները կասեցվեցին մինչեւ միջադեպի քննության ավարտը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին