|
«Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների կոնտեքստում մշտապես եղել է այն, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների սկիզբ դնել՝ առանց որևէ նախապայմանների՝ թե՛ մեր, թե՛ Թուրքիայի կողմից»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Հարցին, թե արդյոք սրանով Ցեղասպանության և Արցախի հարցը փակված է լինելու, Աղաջանյանը պատասխանեց․ «Հայկական կողմը որևէ բանից չի հրաժարվում․ խոսքը գնում է Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններին սկիզբ դնելու մասին։ Սա որևէ կերպ չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է իր առանցքային և պետական շահերից։ Ընդհակառակը, մենք համոզված ենք, որ Հայաստանի պետական շահերից է բխում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը՝ տարբեր պատճառներով, որոնք կարող եմ թվել, բայց, ցավոք, այս ժամանակահատվածը մեզ չի հերիքի»։
|
«ՀՀ պետական շահերից է բխում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը»․ Էդուարդ Աղաջանյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին



