▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ում կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունը մոտ է տապալման. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ Հայաստանում կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունը մոտ է տապալման։ Ըստ լուրերի՝ Արա Աբրահամյանը չի ցանկանում իր կուսակցության համար անհրաժեշտ ողջ ֆինանսավորումը միանձնյա իրականացնել, քանի որ շատ լավ հասկանում է, որ այդ նախաձեռնությունն առավել քան ռիսկային է, և հնարավոր է՝ իր նորաստեղծ կուսակցությանը չհաջողվի 2017-ի Աժ ընտրություններում մանդատ ստանալ, և ձեռնարկը տապալվի։ Ուստի վերջին մի քանի ամիսներին նա փորձել է իր կուսակցության հիմնադրման համար այլ «ներդրողներ» գտնել՝ ընդհուպ մինչև ԱՄՆ-ից։ «Ժողովուրդ»–ը վերը բերված լուրերը փորձեց ճշտել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից, որը, ինչպես հայտնի է, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահն է, ասել է, թե Արա Աբրահամյանի վստահելի անձանցից մեկը։ Սակայն նա մեզ հետ զրույցում ասաց. «Այդ հարցերով զբաղվում է միայն նա, իրեն են դիմում։ Ինձ հետ այդ հարցը կապ չունի»»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին