▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ նախագահը խաբում է իր ժողովրդին. «168 ժամ»

«Չնայած բոլոր հայտարարություններին` պնդում եմ, որ ԵՏՄ անդամակցությունն ու Արեւելյան գործընկերության գոտում լիարժեքորեն քաղաքական գործունեություն ծավալելն անհամատեղելի են»,- «168 ժամ» թերթի հետ զրույցում ասաց ուկրաինացի հեղինակավոր հրապարակախոս-վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը` անդրադառնալով Ռիգայում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովից ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ դրական սպասելիքներին եւ շրջանառության մեջ դրված տեղեկություններին, թե Ռիգայում կհայտարարվի Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր համաձայնագրի շուրջ պաշտոնական բանակցություններ սկսելու մասին:

Նրա խոսքով՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, հատկապես՝ ՀՀ նախագահը խաբում է իր ժողովրդին, եթե հայտարարում է, որ Հայաստանը Եվրոպական միությանը տարբեր մակարդակներով ինտեգրվելու կամ ասոցացվելու հնարավորություն ունի: Վիտալի Պորտնիկովը պնդում է՝ դա հնարավոր չէ: «Այն երկրները, որոնք արդեն միացել են Եվրասիական տնտեսական միությանը, որոշակի սահմանափակ կանոնների ներքո կարող են գործել այլ երկրների ու միությունների հետ, սրանք բոլորովին անհամատեղելի երկու ինտեգրացիոն գործընթացներ են: Ուստի այն երկիրը, որը միացել է Եվրասիական տնտեսական միությանը, կարող է մոռանալ Եվրոպական միության մասին վերջնականապես, քանի դեռ չի լքել այդ միավորումը: Կարծում եմ, որ ՀՀ նախագահն իր ընտրությունն արդեն կատարել է, այն է՝ տնտեսական ինտեգրացիան Ռուսաստանի հետ:

Եվրոպական միության հետ տնտեսական, քաղաքական ինտեգրացիա Հայաստանը չի կարող ունենալ, քանի դեռ երկրի նոր իշխանությունները նոր որոշում չընդունեն եւ չլքեն այդ միությունը»,- ասաց Վիտալի Պորտնիկովը` ակնարկելով, որ նույնիսկ որոշակի համաձայնագրի ստորագրման դեպքում Հայաստանը բարեփոխումներ իրականացնելու, եվրոպական արժեհամակարգին ինտեգրվելու հնարավորություն չի ունենա, քանի որ միացել է այլ արժեհամակարգի կրող Եվրասիական տնտեսական միությանը»:

 

Ուշագրավ այլ նյութեր`   «168 ժամ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին