▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ իշխանությունները որոշել են «13-րդ աշխատավարձ» չվճարել.«Ժողովուրդ»

«Քաղծառայության աշխատակիցներից «Ժողովուրդ»–ը ահազանգ ստացավ այն մասին, որ ՀՀ իշխանությունները որոշել են միառժամանակ, այսպես կոչված, «13-րդ աշխատավարձ» չվճարել։ Սովորաբար պետական կառույցների աշխատակիցները, քաղծառայողները տարվա վերջին իրենց մեկ ամսվա աշխատավարձի չափով հավելավճար են ստանում։ Բայց քանի որ պետբյուջեի մուտքերն այս տարվա 9 ամիսների արդյունքներով պլանավորվածից ավելի քան 50 միլիարդ դրամով պակաս են, տարվա վերջին էլ այդ ցուցանիշն ավելի կմեծանա, եկող տարվա կտրվածքով ևս կանխատեսումները հուսադրող չեն, ուստի իշխանություններն արդեն իսկ մտորում են ծախսերը կրճատելու մասին։

 

Եվ որպես առաջին քայլ դիտարկվում է հավելավճարներից հրաժարվելու տարբերակը։ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանը երեկ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասել է, որ ստեղծված պայմաններում այն հանգամանքը, որ պետական ծառայողների աշխատավարձերը չեն կրճատվել, նույնպես դրական արդյունք է։ Այսինքն՝ պետք է սպասել նաև վատագույն զարգացումների»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին