▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ գլխավոր դատախազի հայրը՝ Օդեսայում ՀՀ հյուպատոս

nyut.am-ը գրում է. Բոլորի համար անսպասելի էր, երբ լուր տարածվեց, թե ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայրը՝ Սուրիկ Կոստանյանը հրաժարականի դիմում է տվել Երևանի Շենգավիթի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնից:

Ըստ դիմումի՝ Սուրիկ Կոստանյանը «դատավորի պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն է ձեռք բերել»: ՀՀ նախագահի 16.01.2015թ. հրամանագրով Կոստանյանի լիազորությունները դադարեցվել են:

Կայքը նաև գրում , որ ԱԳՆ աղբյուրի հավաստմամբ՝ «տաշած քարը գետնին չի մնա»: Այսինքն, արդեն ԱԳՆ-ում փաստափղթերն են պատրաստվում, և առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում Սուրիկ Կոստանյանին կնշանակեն Օդեսայում ՀՀ հյուպատոս:

Կհարցնեք, անշուշտ, բա հիվանդությո՞ւնը, բա համապատասխան կրթության բացակայությո՞ւնը… Պատասխանը մեկն է՝ բա իր որդու ՀՀ գլխավոր դատախազ լինելու հանգամա՞նքը:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին