▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ առաջին նախագահի «ապրիլյան ինտրիգները»

Երեկ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակին և ներկայացրել իր մոտեցումները դրա շուրջ:
Ասեմ միանգամից` սա առաջին նախագահի ամենաթույլ, ամենա ոչ իրատեսական, ոչ տեղին, ամենաբարգավաճած հարցազրույցն էր, իսկը օսկանյանական…Նման էր քառյակի «ակծիվիստների պիծիմինուտկայի»…Պարզորոշ զգացվում է բոլորին ղեկավարելու, ենթարկեցնելու, առաջինը երևալու սովորույթը և այդ` իբր թե «հաղթանակի» դափնին իր գլխին դնելու, իրեն վերագրելու ցանկություն…
Ես` որպես ՀՀ քաղաքացի, մշտապես ուշադրությամբ լսել, կարդացել եմ նրա քաղաքագիտական լուրջ վերլուծությունները, ելույթները՝ անկախ այն տարաձայնություններից, որ ունեցել եմ: Սակայն հիմա, երբ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի` թեկուզ վարչապետի հրաժարականը դարձվում է «պատմական» իրողություն, այն կապվում Սահմանադրության, սահմանադրական ճանապարհով որևէ բան փոխելու հետ, ապա ծիծաղ չէ, բայց ժպիտ առաջացնում է…Մի՞գուցե Ղազախստանի, Ղրղզստանի վարչապետների հրաժարականներն էլ է այդ «անտրամաբանական քառյակի» գործունեության արդյունքը...
Տեղին չէր նրա քամահրական վերաբերմունքն ուղղված քաղաքացիական շարժումներին, քաղաքացիական գործոնի դերին առհասարակ: Այդ նվիրյալ, ազնիվ, անշահախնդիր, դեռևս կարծես մաքուր երիտասարդների շարժման հետույքին կպած քառյակի հասցեին դիֆերամբներ ձոնելու փոխարեն, այս տարիքում իրեն «Ծառուկյանի բախչեն» գցելու և այդ «աճպարարությամբ» ստեղծված քառյակին ձեռնածության գործիք դարձնելու փոխարեն՝ լավ կլիներ Լ.Տեր-Պետրոսյանը դուրս գար այդ «բախչեքից»…
Իմ կարծիքով, քաղաքացիական շարժման մասնակիցները, համակիրները, ակտիվիստները ճիշտ կանեին այսուհետ երեք մատի կամ ցուցամատի կոմբինացիա ցույց տային իրենց միացող այդ «ունիվերսալ ունակության քառյակին»…
Խոսելով քաղաքական ինտրիգներից՝ առաջին նախագահը պետք է հիշեր իր անցած քաղաքական ճանապարհը, իր շարժման, կուսակցության պառակտումները և այս` իր մակարդակին ոչ հարիր ինտրիգային հարցազրույցով չփորձեր այդ «շփոթված քառյակին» կրկին դարձնել ձեռնածուի, աճպարարի գործիք…
Ilur.am-ի լրագրող Քրիստինե Խանումյանը ճիշտ չէր. այդ հարցազրույցը ոչ թե Տեր-Պետրոսյանի «ապրիլյան թեզիսներն» էր, այլ «ապրիլյան ինտրիգները»… 
Իսկ այսուհետ, պարոնայք ընդդիմադիրներ, «Բա խի՞ գլխարկ չեք դրել» բնույթի հարցին ճիշտ կլինի դուք պատասխանեք. «Բայց այդ գլխարկը ի՞նչի վրա դնենք...»: 
Կորցրել եք գլուխներդ, շփոթվել, խրվել քաղաքական ճահճի տիղմի մեջ…Ողջ եղեք, եթե կարողանաք անվնաս դուրս գալ ձեր իսկ կողմից ստեղծված այդ տիղմից… 

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին