▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՖՖ գործկոմի նիստում մրցավարին հարվածած Արտյոմ Առաքելյանը հայտարարվել է հայկական ֆուտբոլում «անցանկալի անձ»

ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ: Օրակարգում է եղել հոկտեմբերի 22-ին Երևանի ֆուտբոլի 2018/2019 թթ. մինչև 10 տարեկանների առաջնության «Փյունիկ-2-09»-«Բանանց-1-09» խաղի ժամանակ Արտյոմ և Արարատ Առաքելյանների վարքագծի քննարկումը:

 

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Երևանի ֆուտբոլի 2018/2019 թթ. մինչև 10 տարեկանների առաջնության «Փյունիկ-2-09»-«Բանանց-1-09» խաղի ժամանակ գրանցվել էր միջադեպ, որի ընթացքում «Բանանց-2-09» թիմի գլխավոր մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայհոյել և հարվածել էր հանդիպման մրցավարին: ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 32-րդ կետի համաձայն` «Բանանց» ակումբի մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայտարարվել էր հայկական ֆուտբոլում «անցանկալի անձ» («պերսոնա նոն գրատա»):

 

 

 

Նույն հանդիպման ընթացքում մրցավարին հարվածել էր նաև Արտյոմ Առաքելյանի եղբայրը՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արարատ Առաքելյանը, որը հայտավորված չէր հանդիպմանը՝ որպես պաշտոնատար անձ:

ՀՖՖ գործադիր կոմիտեն մանրամասն քննարկել է միջադեպը և հանդիպման մրցավարի, Արտյոմ Առաքելյանի, «Փյունիկ» և «Բանանց» ակումների ներկայացրած բացատրությունները:

 

 

ՀՖՖ Գործկոմը խստորեն դատապարտել է Առաքելյան եղբայրների պահվածքը և հորդորել ակումբներին ուժեղացնել անվտանգության միջոցառումները բոլոր հանդիպումների ընթացքում: Միաժամանակ, ՀՖՖ գործկոմը հետագայում հետամուտ է լինելու նմանատիպ գործողությունների կանխմանը, իսկ կարգազանցները կրելու են ամենախիստ պատիժները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին