Իր հետ ինտիմ հարաբերություններ ունեցող տղամարդուն սպանելու գործով նախաքննությունը ոստիկանությունն ավարտել է. այս պահին հաղորդում է Pastinfo.am-ը:
Տվյալ դեպքը տեղի է ունեցել Ստեփանավանում՝ 2013թ. օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը` ժամը 00:00-ից 01:00-ի սահմաններում, իսկ սպանության մեջ մեղադրվում է 22-ամյա կինը։ Գործն արդեն դատարանի վարույթում է։
Ըստ Լոռու մարզի քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Ռուդիկ Մինասյանի՝ մամուլին հայտնած տեղեկությունների՝ սպանությունը կատարվել է անկողնային անհամաձայնություների պատճառով, որոնց հետևանքով էլ տղամարդը ծեծի է ենթարկել կնոջը, վերջինս էլ դանակով հարվածներ է հասցրել նրան:
Հեղինեին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սպանության եւ սուտ մատնության համար, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
22-ամյա կինը մանրամասն պատմել է, թե ինչպես է անկողնու մեջ պառկած ժամանակ դանակով և կացնով հարվածներ հասցրել 38-ամյա Ալեքսանդր Կլիմովի մարմնի տարբեր մասերին, իսկ նրան սպանելուց հետո դիակը 9-րդ դասարանի աշակերտուհի Աննայի հետ տեղափոխել տանը կից, հանգուցյալին պատկանող արհեստանոցի նկուղ և թաքցրել այնտեղ: Նա նաև մատնացույց է արել արհեստանոցում պահված դիակը, հանցագործության գործիք դանակը և կացինը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը վերցված է ՀՀ ոստիկանության տարածած տեսանյութից: