▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հեղինակությունների» քանակը կնվազի.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փոփոխության ենթարկվելիք Ընտրական օրենսգրքում ամենախնդրահարույցը լինելու է քվեարկության մոդելի հարցը, մոտ 3 անգամ կրճատվելու են, ավելի ճիշտ՝ խոշորանալու են ընտրատարածքները, եւ ձեւավորվելու է մոտ 13-14 ընտրատարածք: Այսինքն, յուրաքանչյուր կուսակցությունից ռեյտինգային՝ մեծամասնականին մոտ սկզբունքով կընտրվեն մականունավորներ:

Կստացվի, որ «հեղինակությունների» քանակը, ընդհանուր առմամբ, կնվազի, քանի որ ՀՀԿ-ից կանցնի ավելի պակաս թվով անձ, բայց ամբողջ ԱԺ-ի մակարդակով ուղիղ կեսը՝ 50 տոկոսը, կլինեն ռեյտինգով անցածները։ Ուղղակի ՀՀԿ-ական «մականունավորներին» կփոխարինեն մյուս կուսակցությունների «հեղինակությունները»։

Ինչ վերաբերում է ընտրատարածքների խոշորացմանը, ապա, մեր տեղեկություններով, ընտրական քարտեզը գծելու են անձերով պայմանավորված, օրինակ՝ Մալաթիա վարչական շրջանին կմիանան հարակից տարածքները, եւ այն կհանձնեն Սամվել Ալեքսանյանին, որպեսզի Լֆիկը եւ իր փեսա Կորյուն Նահապետյանը մանդատ վերցնեն եւ ձայներ ապահովեն կուսակցության համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին