Այո’, իրոք «Ժառանգությունն» իր լավագույն ժամանակները չի ապրում: Րաֆֆի Հովհաննիսյանի աղոթահար, շփոթված, անհասկանալի պահվածքը, ֆինանսական լուրջ խնդիրների մասին խոսակցությունները, Զարուհի Փոստանջյանի հարաբերական թայմ աութը, մոլագարության հասնող անհասկանալի համառությունը, խեղդվողի թփրտոցի նմանվող նրա սպասվող վարքագծի մասին խոսակցությունները հունվարի 27-ին մեկնարկվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում:
Այն տպավորությունն է, որ այս պատգամավոր տիկինն ամեն ինչ անում է Հայաստանը վարկաբեկելու, հեղինակազրկելու համար: Հիմա էլ համաձայնության է եկել տասը պատգամավորի հետ, ըստ գործող կանոնակարգի, հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը վիճարկելու համար: ԵԽԽՎ տասը պատգամավոր համաձայնել են նիստի մեկնարկին ոտքի կանգնել և բարձրացնել հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը:
Համառությո՞ւն, թե որքան վատ, այնքան լավ...
Ի՞նչ է տալու դա «Ժառանգությանը»...Իհարկե, ոչինչ: Ի՞նչ է տալու դա Զարուհի Փոստանջյանին` հեղինակությո՞ւն...
Գուցե՞ Հին Հռոմի գլադիատորների մարտերը հիացմունքով նայող ամբոխի նման, ամեն ինչից հրճվանք ապրող մի քանի հարյուրյակ «զվարճասերներ» հիանան այդ էքսցենտրիկ տիկնոջ պահվածքով, սակայն մեծ հաշվով, հեղինակազրկելով մեր պատվիրակությանը, մեր երկրին, նա հեղինակազրկում է իրեն…
Հույս ունեմ ուսումն ԱՄՆ-ում, կրթվելը համալսարանում մի փոքր կնպաստի նրա` որպես լուրջ քաղաքական գործչի կայացմանը:
Հեղինակազրկելով մեր պատվիրկաությանը` Զարուհին հեղինակազրկում է իրեն
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet