▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետևիր ինձ վերևից, քեզ շատ եմ սիրում. ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչները սգում են Ժաննա Ֆրիսկեի մահը

 

ՌԴ արտիստները և շոու-բիզնեսի գործիչները ցավակցություն են հայտնել երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մահվան կապակցությամբ, ով մահացել է 41 տարեկանում քաղցկեղից, գրում է Лента-ն։
 
Առաջիններից մեկն արտահայտվել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովը՝ խոստովանելով, որ լացել է։ «Հաջողություն, սիրելի Ժաննա։ Հաջողություն, ընկեր։ Իսկական ընկեր... Ես լալիս եմ։ Անհնար է հավատալ։ Դաժան է»,- գրել է նա Instagram-ում։
 
Երգչուհի Գլյուկոզան Ֆրիսկեին անվանել է սիրելի, ուժեղ և իրական։ «Չեմ հավատում, որ ամեն ինչ այսպես է ավարտվել»,- գրել է նա Twitter-ում։
 
Ֆրիսկեի մտերիմ ընկերուհին՝ Օլգա Օրլովան, նույնպես խոստովանել է, որ Ժաննան ընդմիշտ կմնա իր սրտում։ «Հետևիր ինձ վերևից։ Ես քեզ շատ եմ սիրում»,- գրել է նա։
 
Դերասանուհի Յանա Պոպլավսկայան Ֆրիսկեին անվանել է յուրահատուկ, գեղեցիկ և շատ փխրուն, իսկ երգչուհի Լիկա Սթարը նշել է, որ Ֆրիսկեն չպետք է ծերանար։ «Աստված թողեց մեզ նրա դեմքն ու ժպիտն ընդմիշտ գեղեցիկ, երիտասարդ և երջանիկ։ Նրա երգերը, ֆիլմերը, հաղորդումները մենք շատ անգամներ կվերանայենք և կվերցնենք մեզ նվիրած նրա յուրաքանչյուր բառը»,- գրել է նա։Անիտա Ցոյը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ժաննա, թո հողը թեթև լինի քո վրա: Սիրելի հարազատներ, ընդունեք իմ անկեղխ ցավակցությունները: Ժաննա, մնաս բարով...

Ռուսական շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչները ցավակցություն են հայտնել երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մահվան կապակցությամբ:

Երգչուհի Գլյուկոզան Глюк`oZa-ն Twitter-ի իր էջում գրում է. «Արցունքների հեղեղ: Մեր սիրելի, ուժեղ և իսկական Ժաննա: Չեմ հավատում, որ ամեն ինչ այսպես ավարտվեց»:

Ֆրիսկեի մտերիմ ընկերուհին՝ Օլգա Օրլովան, նույնպես խոստովանել է, որ Ժաննան ընդմիշտ կմնա իր սրտում։ «Հետևիր ինձ վերևից։ Ես քեզ շատ եմ սիրում»,- գրել է նա։

Երգիչ Ֆիլիպ Կիրկորով՝ այսպես է արձագանքել. «Հաջողություն, սիրելի Ժաննա։ Հաջողություն, ընկեր։ Իսկական ընկեր... Ես լալիս եմ։ Անհնար է հավատալ։ Դաժան է»,- գրել է նա Instagram-ում։

Երգչուհի Անիտա Ցոյը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժաննա, թող հողը թեթև լինի քո վրա: Սիրելի հարազատներ, ընդունեք իմ անկեղծ ցավակցությունները: Ժաննա, մնաս բարով»...

Երգչուհի Լիկա Սթարը նշել է, որ Ֆրիսկեն չպետք է ծերանար։ «Աստված թողեց մեզ նրա դեմքն ու ժպիտն ընդմիշտ գեղեցիկ, երիտասարդ և երջանիկ։ Նրա երգերը, ֆիլմերը, հաղորդումները մենք շատ անգամներ կվերանայենք և կվերցնենք մեզ նվիրած նրա յուրաքանչյուր բառը»,- գրել է նա։

Հունիսի  14-ին, գլխուղեղի քաղցկեղից, 41 տարեկան հասակում մահացել է երգչուհի Ժաննա Ֆրիսկեն։ Ըստ ռուսաստանյան «Դոժդ» հեռուստաալիքի, տեղեկությունը StarHit պարբերականի հետ զրույցում հաստատել է նրա հայրը։

Անցած տարվա հունվարին Ֆրիսկեի հարազատները հայտնել էին երգչուհու հիվանդության մասին, որից հետո նրան տեղափոխել էին Միացյալ Նահանգներ.Ժաննա Ֆրիսկեի բուժման համար հեռուստամարաթոն էր կազմակերպվել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին