«Իրենց նման թուրքի ստրուկ լինե՞նք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի խոսքին, թե կան որոշ ուժեր, ովքեր ուզում են վիժեցնել սահմանազատման աշխատանքները։ «Հեսա Ալիևը կգա, ադրբեջանական դրոշներ կդնի, եկեղեցին մզկիթ կսարքի ու կասի՝ «բիզիմդիր»»,- նշեց Դանիելյանը։ *** Ոսկեպարում՝ եկեղեցու հարակից տարածքում, որտեղ ականազերծման աշխատանքներ են իրականացվում, իրավիճակը պարբերաբար լարվում է։ Տեղում մեծ թվով ոստիկանական ուժեր կան, ժամանել են նաև ԱԱԾ հատուկ ջոկատայինները։ ***
|
«Հեսա Ալիևը կգա, ադրբեջանական դրոշներ կդնի, կասի՝ «բիզիմդիր»»․ Գառնիկ Դանիելյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet