Այսօր` մարտի 25-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում` ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում գործող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում բնակիչն ինքնասպանություն է գործել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տուն ինտերնետի 2-րդ հարկի սենյակներից մեկի պատշգամբում` պարանով կախված վիճակում հայտնաբերել են տուն-ինտերնատի բնակիչ տղամարդու դին։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ |
Հերթական ինքնասպանությունը «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet