Հայաստանի մասին Թուրքիայի պետական հեռուստաընկերության (TRT) կողմից պատրաստած «Հեռու հարեւան Հայաստան» վավերագրական ֆիլմը Youtube-ում մեծ թվով դիտումներ է ունեցել։
Հայաստանում նկարահանված վավերագրական ֆիլմը թուրքական TRT-ով 2 անգամ ցուցադրվել է ռեյթինգային ժամերի։ Չնայած հեռուստատեսային ցուցադրությանը, «Հեռու հարեւան Հայաստան» ֆիլմը Youtube-ում հասցրել է ունենալ մոտ 25 հազար դիտում։
Ֆիլմի հեղինակ Գյուլգյուն Ջունդեյբեյօղլուն նշում է, որ ֆիլմը քաղաքական նպատակներ չի հետապնդում, այն նպատակ ունի օտարներին ներկայացնել Հայաստանի մայրաքաղաքի հասարակական եւ մշակույթային կյանքը: Ֆիլմում հայկականությունը պահելու համար օգտագործվել են հայ երաժիշտների ստեղծագործությունները։
Ֆիլմի նկարահանման աշխատանքներն իրականացվել են «Ինտենյուս Հայաստան», «Ինտերնյուս նեթվորք» եւ Ստամբուլի Մշակույթի համալսարանի «Համաշխարհային քաղաքական միտումների կենտրոն»-ի (GPOT) կողմից: Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Երեւանում 2011-ի հունիսին: