▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերմինե Նաղդալյանի ամուսնու պարզաբանումն` իր աշխատանքի վայրում չլինելու վերաբերյալ.«ՉԻ»

««ՉԻ»–ն երեկվա համարում գրել էր, որ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսին Դավիթ Բեգլարյանն իրեն դասել է արտոնյալների շարքին և չի հաճախում աշխատանքի։ Այս հրապարակումից հետո երեկ պարոն Բեգլարյանը զանգահարել էր խմբագրություն և տեղեկացրել, որ ինքը մարտի 28-ից ապրիլի 29-ր գտնվել է արձակուրդում։ Բացի այդ, պարոն Բեգլարյանը նաև տեղեկացրեց, որ ուրիշ օրերին Էլ ինքն աշխատասենյակում միշտ չի լինում, քանի որ իր վրա է դրված կառավարության աշխատակազմում շինարարական և վերանորոգման աշխատանքների նախագծման, դրանց նկատմամբ հսկողության իրականացման, կառավարության աշխատակազմի կողմից գբաղեցված տարածքների կահավորման և տեխնիկական միջոցներով ապահովման աշխատանքները։ Եվ ինչպես ասաց պարոն Բեգլարյանը, ինքը անձամբ վարչապետի հանձնարարությամբ իրականացնում է այդ աշխատանքները, լինում է կառավարության մասնաշենքերում, այնպես որ, չի կարող ողջ օրը աշխատասենյակում նստած մնալ»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին