«Դա քվեարկություն էր, որ բխում էր պահի իրավիճակից: Հարցն այսպես էր դրվել՝ ո՞վքեր են կողմ, որ ՌԴ լիազորությունները դադարեցվեն, մենք բնականաբար կողմ չենք եղել ու չենք քվեարկել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:
Նաղդալանը նշեց, որ պատրաստի զեկույցը ԵԽ լիագումար նիստում քվեարկելու ժամանակ հարցը դրվել էր, թե ով է կողմ ՌԴ պատվիարկության լիազորությունների դադարեցմանը և իրենք դեմ են եղել, դեմ են եղել նաև ՌԴ համար շատ կարևոր ռազմավարական հարցերի քննարկմանը, օրինակ՝ Դենոցկի և Լուգանսկի խմբերը ահաբեկչական ճանաչելու և այլն, քվեարկել են ՌԴ պատվիրակության շահերից. «Ես դա համարում եմ շատ ճիշտ, որովհետև ՌԴ-ն մեր ստրատեգիական գործընկերն է և մենք կողմ չենք եղել նրա նկատմամբ ավելի բացասական ռեժիմներ կիրառելու համար»:
հարցին, թե արդյոք նման կերպ քվեարկելիս նախապես խորհրդակցե՞լ են Բաղրամյան 26-ի հետ, Հերմինե Նաղդալյանը հայտարարեց. «Որեւէ մեկի հետ հնարավոր չէր խորհրդակցել, զանգել ու պայմանավորվել: Անգամ մենք՝ պատվիրակության անդամներս, իրար հետ չէինք կարող պայմանավորվել, քանի որ նստած էինք դահլիճի տարբեր հատվածներում: Սա ուղղակի տրամաբանական որոշում էր»:
«Դա քվեարկություն էր, որ բխում էր պահի իրավիճակից: Հարցն այսպես էր դրվել՝ ո՞վքեր են կողմ, որ ՌԴ լիազորությունները դադարեցվեն, մենք բնականաբար կողմ չենք եղել ու չենք քվեարկել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ հավելելով, որ դեմ են եղել, նաև ՌԴ համար շատ կարևոր ռազմավարական հարցերի քննարկմանը, օրինակ՝ Դենոցկի և Լուգանսկի խմբերը ահաբեկչական ճանաչելու և այլն, քվեարկել են ՌԴ պատվիրակության շահերից. «Ես դա համարում եմ շատ ճիշտ, որովհետև ՌԴ-ն մեր ստրատեգիական գործընկերն է և մենք կողմ չենք եղել նրա նկատմամբ ավելի բացասական ռեժիմներ կիրառելու համար»:
Հարցին, թե արդյոք նման կերպ քվեարկելիս նախապես խորհրդակցե՞լ են Հերմինե Նաղդալյանը հայտարարել է, որ որևէ մեկի հետ հնարավոր չէր խորհրդակցել, զանգել ու պայմանավորվել: «Անգամ մենք՝ պատվիրակության անդամներս, իրար հետ չէինք կարող պայմանավորվել, քանի որ նստած էինք դահլիճի տարբեր հատվածներում: Սա ուղղակի տրամաբանական որոշում էր»:
Հիշեցնենք, որ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել ԵԽԽՎ-ում Ռուսաստանին ձայնից զրկելու բանաձևին: