armnewstv.am-ը գրում է. ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հիվանդանոցում է: «Նաիրի» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ Նաղդալյանը երեկ է իրենց մոտ ընդունվել: Հիմա հիվանդասենյակում է: Վիճակը լավ է: Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին Արմնյուզի հետ հեռախոսազրույցում նշեց, որ իրավասու չէ ասել, թե ինչ խնդիր ունի Աժ փոխնախագահը: Նաև հստակ չպատասխանեց, թե Հերմինե Նաղդալյանը քանի օր կմնա հիվանդանոցում:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում