▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռակայով բժիշկ կամ իրավաբան չեն դառնում.Արամ Մանուկյանը՝ Աշոտյանին

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցը վերաբերում էր բուհական համակարգին: Նրա տվյալներով` բուհական 15 հազար տեղի համար դիմել է ընդամենը 13 հազար շրջանավարտ: 9000 հեռակայի համար ընդունվել են 4500-ը, մասնավոր բուհերի 3700 տեղից ընդհանուր քննություններով ընդունվել է 43 հոգի: Մոտավորապես 1000-ը քննություն չի հանձնել:

«Առաջին տարին է մեր պատմության մեջ, որ դիմորդների թիվն ավելի քիչ է, քան հատկացված տեղերը: Սա անմխիթար, ձախողված, խեղաթյուրված քաղաքականության մասին է վկայում: Ինչպե՞ս կբացատրեք մասնավոր եւ պետական բուհերում վարվող քաղաքականությունը.սրան կա՞ արդարացում».-ԿԳ նախարարին հարցրեց պատգամավորը:

Պատասխանելով հարցին` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ Ա. Մանուկյանի տվյալները սիրողական բնույթի, հեռախոսով արված տեղեկություններ են, որոնք նա կարող էր ստանալ նաև նախարարությունից. «Գիտեմ, որ զանգահարել եք մարզեր, համայնքներ ու որոշ դեպքերում էլ կապը լավ չի եղել ու ամբողջական տեղեկատվություն չեք ստացել: Ոտքի վրա թվեր եք գումարել: Ինչ վերաբերում է 1000 հոգուն՝ Կառավարությունը գնաց աննախադեպ քայլի. մի շարք մասնագիտութունների գծով քննութուններ չեղան: Խոսքը ագրարային ոլորտի մասին է»:

Արամ Մանուկյանը արձագանքեց՝ ասելով, որ ինքն է զանգահարել.

«Դուք անգամ սեպտեմբերի կեսին չգիտեիք աշակերտների ընդհանուր թիվը: 3 գերատեսչություններից ստացած ոչ մի թիվ իրար չի բռնում: Այս ո՞նց եք հաշվարկել, որ 3700 տեղ եք տվել մասանվոր բուհերին, 40 հոգի է ընդունվել:  Դուք նպատակային ոչնչացրիք մասնավոր բուհերը: Այսօր էլ չեն գնում մասնավոր բուհ, որովհետև 10.000 հեռակայի տեղ եք տվել, իսկ հեռակայով բժիշկ կամ իրավաբան չեն դառնում: Դուք այսպիսով ուզում եք կլպել, բերել, իսկ մասանվոր բուհը չկա: Մասնավոր բուհի առկայությունը վկայում էր շուկայական հարաբերությունների մասին»:

ԿԳ նախարարն էլ իր հերթին նշեց, թե 90-ական թթ.-երին են թույլ տվել բացել 10-յակ մասնավոր բուհեր, որոնց որակը երբեք չի ստուգվել.

«Տվել եք թուղթ, հիմա մարդիկ տարբեր երկրներից զանգում են, թե նման թուղթ ենք ստացել. Մըսրա Մելիք համալասարան, եսիմ ինչ համալսարան: Լավ ա, Լեւոն Տեր-Պետրոսյանի անվան մասնավոր բուհ չեք բացել»:

 

 

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցը վերաբերում էր բուհական համակարգին: Նրա տվյալներով` բուհական 15 հազար տեղի համար դիմել է ընդամենը 13 հազար շրջանավարտ: 9000 հեռակայի համար ընդունվել են 4500-ը, մասնավոր բուհերի 3700 տեղից ընդհանուր քննություններով ընդունվել է 43 հոգի: Մոտավորապես 1000-ը քննություն չի ահնձնել:
«Առաջին տարին է մեր պատմության մեջ, որ դիմորդների թիվն ավելի քիչ է, քան հատկացված տեղերը: Սա անմխիթար, ձախողված, խեղաթյուրված քաղաքականության մասին է վկայում: Ինչպե՞ս կբացատրեք մասնավոր եւ պետական բուհերում վարվող  աղաքականությունը.սրան կա՞ արդարացում»:
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին