Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ Երևանի Մաշտոցի պուրակում սրճարան կառուցելու հարցին, որը վերջին օրերին մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում:
«Իմ քաղաքապետ դարձած օրվանից իմ կողմից ամեն քայլ եղել է եւ ուղղված է եղել մեր քաղաքը ազատելու տարբեր տիպի անօրինական շինարարություններից եւ ավելի կանաչ դարձնելու: Այդպես եղել է մինչեւ այժմ եւ այդպես էլ շարունակվելու է, քանի որ ես ինքս էլ այդպես եմ մտածում: Ես գտնում եմ, որ Երևանն ավելի կանաչ պետք է լինի, քան այժմ է: Արդեն շատ մեծ քայլեր են արվել այդ ուղղությամբ եւ դուք տեղեկանում եք: Մենք այն ժամանակ ունեցել ենք հաղթանակ եւ դրանք առաջ եմ տանում եւ ամրագրում եմ: Դուք գիտեք, որ այն տաղավարները, որ պետք է կառուցվեին, ուղղակի հանրային ճնշմամբ թույլ չտվեցին, որ պարոն Մարգարյանը կառուցի: Այնտեղ կար մի սրճարան, որն ուներ 275 քմ սեփական տարածք, որն անձեռնմխելի է եւ 17 քմ որպես սեփականություն՝ կրկին կադաստրում գրանցված սեփականություն: Եվ դա իր սեփականությունն է ընդմիշտ եւ մենք բան չենք կարող անել այդ մասով», – նշեց նա: Մարությանի խոսքով`իր համար գերակա է Երևանի բնապահպանությունը և, եթե օրենքը հնարավորություն տա, առաջինը ինքը կնստի բուլդոզեր կոչվածը:
Հայկ Մարության ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում: