Արցախցի վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով․ «Դաստիարակությունս թույլ չի տալիս այս նկարին կից գրեմ այն ամենը, ինչ հիմա մտքումս է։
Ես կգերադասեի մեռնել և սա չտեսնել…մենք պայքարում էինք, որ սա երբեք տեղի չունենար, հազարավոր տղաներ զոհվեցին և դարձան հաշմանդամ, որ սա տեղի չունենար…մենք 9 ամիս շրջափակման մեջ պայքարեցինք, որ սա տեղի չունենար։
Արցախը կորցնելուց հետո արդեն թքած թե….»։
Թարմացված․ Ադրբեջանական լրատվամիջոցներում լուսանկարներ են տարածվել, որտեղ նշվում է, որ Իլհամ Ալիևն Ադրբեջանի դրոշն է բարձրացրել Մարտակերտի շրջանում՝ Սարսանգի ջրամբարի մոտ:
Թարմացված․ Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամբողջ ֆիդս ալիևի նկարնա, հիմա դուք ֆռե՞նդ եք, թե՞ Perfect TV։
Հերիք ա դրա նկարը կոխեք աչքներս։ Պարզ ա, որ գնալու էր, նկարվեր։ Հիմիկվանից գիտեցեք, շքերթել ա անելու, տոներ էլ, մեծ ընդունելություններ էլ, միջազգային տարբեր արարողություններ էլ, ու քո բարեկամ երկրներն էլ մասնակցելու են, գինու թասն էլ բարձրացնելու են ու նրա հաջողությունների կենացն են խմելու։
Բա մենք ի՞նչ ենք անելու՝ հեչ, մի 100 տարի էլ Արցախի համար կողբանք, «Տեսնեմ Անիս» ու նոր մեռնեմ ֆորմատով: Ճակատագիրը հաջողակներին ու հաջողությունը գնահատողներին ա սիրում, տունը շենացնողին ա սիրում։ Քար-քար քանդող-ուտողից զզվում ա, ու մի օր էլ զրկում էտ հաջողությունից։
Գյուտ չեմ անում, կողքներդ, հարևան-բարեկամներիդ նայիր, կտեսնես, որ անխախտ կանոն ա դա։
Նստենք ողբանք, սև ժապավենը փաթաթենք վրեքս ու ողբանք, հանկարծ չապրեք, կյանքից հաճույք չստանաք ու մյուսներին էլ չթողնեք։
Բա որ գլուխներս հանկարծ բարձրացնենք, կրթվենք, արարենք, հարստանանք ու հարստացնենք, մարդամեջ մտնենք, մի ոլորտի տեր դառնանք էս աշխարհում, էս աշխարհի լավից փայ ունենանք։ Ո՞նց կլինի, բա ո՞վ ողբա, սեփական դառը ժակատագիրը պատմի ու ծնկները ծեծի, իր դղյակը կառուցելու փոխարեն, հարևանի սառայի վառվելու վրա ուրախանա։ Բա ո՞վ մի ամբողջ ազգի ինքնավստահությունն ու սեփական եսը կոտրի, համոզի որ սա ազգ չի, սա իրավունք չունի մարդավարի ապրելու, ուրախանալու, ստեղծելու, բազմանալու, արարելու։
Դեռ չարիքն է հաղթում, էն չարիքը, ով մեզ գողանալ, չաշխատել, նպաստով ապրել, առաջին անհաջողության դեպքում տուն-տեղ-երկիր լքել, թալանել, ողբալ, չկրթվել, ռսի ու ամերիկացու սապոգին ապավինել է սովորեցրել։ Ու քո գլխին իրեն իշխանություն է կարգել, որովհետև քո դիրքն էնքան է իջեցրել, որ իր ոչնչությունը աչքիդ վեհություն թվա։
Ապրեք, ծնեք, աճեցրեք, կառուցեք, երեխեքին ապացուցեք, որ մենք լավագույններից մեկն ենք, մեր ուզածին հասնողներից ենք, մենք անկարող չենք, ու մի օր կծնվի էն սերունդը, ով մեզանից շատ կսիրի իր երկիրը, ով ՄԵՐ ԴՐԱԾ սկզբով էնքան զարգացրած կլինի իրեն, որ Արցախը չէ, միգուցե մի օր էլ աշխարհը կգրավի։
Դա՞ռն ա, ոչինչ, կուլ տուր ու ապրի, էտ քո փայն ա, ու դրա մեջ քո մեղքի բաժինն էլ կա՝ մեկինս շատ մեկինս աննշան։ Կուլ տուր, ու հիշիր, որ դառն էր, որ էլ երբեք ստիպված չլինես կուլ տալ։
Ապրիր, ապրեցրու, մի խանգարիր մյուսներին ապրել։ Ապրելն է լավագույնը լինելու միակ մոտիվացիան»։