Երեկ Բանգկոկում կայացավ «Միսս տիեզերք 2018» մրցույթը, որի ժամանակ հաղթող ճանաչվեց Ֆիլիպինների ներկայացուցիչ Կատրիոնա Գրեյը:
Առաջին վիցե միսս տիեզերք դարձավ Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Թամարին Գրինը, 2-րդ վիցե միսս՝ վենեսուելացի Ստեֆանի Գուտիերեսը:
Ընդհանուր առմամբ՝ մրցույթին մասնակցում էր 94 մասնակից:
Ի դեպ՝ այս տարի «Միսս տիեզերք 2018»-ին մասնակցում էր նաև Հայաստանը ներկայացնող Էլիզա Մուրադյանը, ով, սակայն, չկարողացավ տեղ գտնել լավագույն 20-ի մեջ: