ԱՄՆ-ի Սենատի Արտաքին կապերի հանձնաժողովը հաստատել է նախագահ Բարաք Օբամայի առաջարկած՝ Հայաստանի դեսպանի՝ Ռիչարդ Մ. Միլս, Ջր.-ի թեկնածությունը:
Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը:
Նաև նշվում է, որ հաստատվել է Ադրբեջանի դեսպանի՝ Ռոբերտ Ֆ. Ցեկուտայի թեկնածությունը:
Թեկնածուների հաստատումը համընկնում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում լարվածության մեծացման հետ: Ադրբեջանի ագրեսիայի վերջին օրինակը նոյեմբերի 12-ին ունեցածն է, երբ Ադրբեջանի զինված ուժերը խոցեցին շփման գծում զինավարժությունների մասնակցող ուղղաթիռը, որի հետևանքով անձնակազմի երեք անդամները զոհվեցին: