«Երեկ լուր տարածվեց, որ միջին տարիքի մի կին՝ Արմինե Առաքելյան անունով, Հանրապետության հրապարակի շատրվանների մեջ է մտել ու դուրս չի գալիս։ Շատրվանները չէին գործում։ Ոստիկանները ձեռնաշղթաներովնրա ձեռքերը կապել են, որպեսզի ինքն իրեն չվնասի։ Կինը հորդորում էր իրեն հանգիստ թողնել. «Ես գիտեմ՝ ուր եմ գնալու, դուք բոլորդ մնալու եք խավարում, վերանալու եք»։ Ժամեր անց նրան շատրվանների ավազանից դուրս բերեցին և տեղափոխեցին հոգեբուժարան։ Ավելի ուշ պարզվեց, որ այդ անձը Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ հիմնադիր, քաղաքագետ, իրավաբան Արմինե Առաքելյանն է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։