▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի բանդային ֆինանսավորողը եվրոպացի սփյուռքահայ է. «Իրավունք»

«Նորք-Մարաշում 2015 թվականին վնասազերծված հանցավոր խմբի գործով սենսացիոն նորություններ կան։ Օրերս Եվրոպայից Հայաստան բերման է ենթարկվելու մի սփյուռքահայ, որը ֆինանսավորել է բանդայի պատվիրատուին։ Հայտնի է, որ նա եվրոպական երկրներից մեկի քաղաքացի է, իսկ թե ինչ շահագրգռվածություն ուներ նա՝ Հայաստանում պետական հեղաշրջում իրականացնելու համար, հավանաբար պարզ կդառնա նրա հարցաքննությունից։ Սակայն ավելի ու ավելի է հաստատվում այն վարկածը, որ Եվրոպայից ու Ավստրալիայից Հայաստան եկած մի քանի սփյուռքահայեր նպատակադրվել էին Հաայստանում նարնջագույն հեղաշրջում իրականացնել։ Մեր տեղեկություններով՝ բերման ենթարկված օտարերկրացին վատ է խոսում հայերեն և հարցաքննությանը մասնակցելու է թարգմանչի միջոցով։ Ըստ մեզ հասած լուրերի՝ այն երկրի դեսպանատունը, որի քաղաքացուն բերման են ենթարկել, երաշխիքներ է տվել, որ բերման ենթարկված սփյուռքահայը մեկ շաբաթից ազատ է արձակվելու, և նրան թույլատրվելու է մեկնել Հայաստանից»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին