▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել է 28-ամյա տղամարդն, ով անառակաբարո գործողություններ է կատարել 13-ամյա երեխայի նկատմամբ

shamshyan.com-ը գրում է, որ սստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր-Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 142 հոդվածի 1-ին մասի (Անառակաբարո գործողություններ ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ) հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է Երևան քաղաքի բնակիչ, 28-ամյա Արթուր Վարդանյանի նկատմամբ: Վերջինս հայտնաբերվել է ոստիկանության Չարբախի բաժանմունքի աշխատակիցների կողմից, ովքեր օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նա այս տարվա մայիսի 7-ից հունիսի 8-ը ընկած ժամանակահատվածում անառակաբարո գործողություններ է կատարել 2000 թվականին ծնված Երևանի բնակիչ Ա. Հ.-ի նկատմամբ:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, իսկ անչափահաս աղջիկը հայտնել է, որ իր նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել Ա. Վարդանյանը, վերջինս էլ խոստովանել է, որ ինքը անչափահաս աղջկան տարել է իրենց տուն, որը գտնվում է Երևանի Բրյուսովի թաղամասում՝ ամուսնության նպատակով: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին