▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀայՌուսգազարդը» անվանեք «Հլու-հնազանդ-գազարդ»

Մեր կառավարության աջ ձեռքը չգիտի, թե ինչ է կատարում ձախ ձեռքը: Ամենադասական օրինակը՝ գազի շուրջ Ռուսաստանին 300 մլն դոլար ի հայտ եկած պարտքն է: Ճեղքվածքը փակեցիք, 20 տոկոս բաժնեմասն էլ հանձնեցիք «Գազպրոմին», հետո ի ՞ նչ եք անելու: Չնայած հաշիվները մաքրելուց հետո մեկ քայլ այնուամենայնիվ ունեք անելու՝ «ՀայՌուսգազարդը» անվանեք «Հլու-հնազանդ-գազարդ» ու ենթարկվեք խաղի այն կանոններին, որոնք այսուհետ պիտի թելադրեն ռուսները: Այս դեպքում, եթե աջ ու ձախ ձեռքերն էլ համակցված գործեն, լավագույն դեպքում, կարող եք այդ ձեռքերով հարվածել միայն ձեր գլխին, որ ժողովրդի գլխին էս օրը բերիք:

Մարտիկ Իսախանյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին