▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱՅՐԻԿ

image

ՆՎԻՐՎՈՒՄ Է ՀԱՅՐԻԿՆԵՐԻՆ ու  ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱՆ:

-Հայրիկ, ինչու՞ էին բոլորը միայն մեր ձեռքերը սեղմում:

-Որովհետև Պողոս պապը մեր ընտանիքից էր:

-Իսկ նա ուրիշ ընտանիք ունեցե՞լ է:

-Հա, երբ փոքր է եղել:

-Կարապե՞տն էլ մեր ընտանիքից է:

-Հա, և իր ընտանիքն էլ ունի:

-Իսկ նրա ընտանիքը մե՞րն էլ է:

-Իհարկե:

-Ուրեմն, ես քանի՞ ընտանիք ունեմ...Հայրիկ, դու որ փոքր էիր, ուրիշ ընտանիք ունեի՞ր: -Ես էլ, մայրդ էլ...

-Ե՞ս էլ պիտի ուրիշ ընտանիք ունենամ:

-Դու էլ ուրիշ կունենաս:

-Մերու՞ժն էլ:

-Մերուժն էլ...Ի՞նչ եղավ, ինչու՞ տխրեցիր...Դու արդեն մեծ ես:

-Հայրիկ, բոլոր ընտանիքները բաժանվե՞լ են այդպես:

-Հա...

-Հայրիկ, պապիս պա՞պն էլ ուներ ուրիշ ընտանիք:

-Ուրիշ էր, ուրիշ:

-Իսկ բոլորի սկզբու՞մ` նրանց պապը:

-Նա էլ էր ուրիշ:

-Հայրիկ, ուրիշ ընտանիք շա՞տ կա:

-Շաաատ:

-Հայրիկ, ինչպե՞ս է, որ մեր ընտանիքում ես անում եմ այն, ինչ որ անում եմ, դու անում ես այն, ինչ որ անում ես:

-Ե՞րբ պիտի մարդավարի խոսես:

-Հայրիկ, ինչու՞ է այնպես, որ ես քո ուսերին եմ նստում:

-Քո ուսերին էլ կնստեն:

-Ուրի՞շ ընտանիքից:

-Չէ, ինչու՞: Քո ընտանիքից:

-Դու՞ պիտի իմ ուսերին նստես:

-Չէ, տղաս, ես չէ:

-Հայրիկ, մեր բակի Վարդա՞նն էլ մեր առաջին պապի  ընտանիքից է:

-Հա:

-Ի՞սկ տոմս ծախող աղջիկը, որն ինձ չի սիրում:

-Նա էլ:

-Սա՞...

-Հա...

-Սա՞..

-Հա...

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին