Արուսիկ Մկրտչյանը (DJ Վակցինա) ֆեյբուքյան իր էջում նոր գրառում է արել.
Միկան այսօր զանգեց, խոսեցինք, սկսեց նվնվալ, լաց լինել, հետո անջատեցի, որ վիդեոզանգ անեմ՝ ահավոր կարոտել էի, ուզում էի տեսնեի, զանգեցի մի քանի անգամ, պատասխան չեղավ, հետո հայրը վերցրեց, թե՝ երեխան հաց է ուտում, մենք կզանգենք, ու կորան:
Էլի զանգեցի, չպատասխանեցին, որոշ ժամանակ անց՝ փաստաբանիս հետ զրույցից հետո տեսա էլի զանգ է եղել, հետ զանգեցի տեսազանգով, երեխան ինչ-որ տեղ էր գնում մեքենայով, հարցրի՝ կուզե՞ս գամ հետևիցդ, ասեց՝ հա, հարցրի՝ ե՞րբ, պատասխանեց՝ ՀԻՄԱ, ասացի՝ դե, գալիս եմ, հայրն անջատեց....
Ե՞րբ ա ավարտվելու այս դժոխքը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արուսիկ Մկրտչյանը տեղեկացրել էր, որ իր նախկին ամուսինն, ով Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանն է, իրենց չորս ու կես տարեկան որդուն իր տուն է տարել ու մինչ այսօր չի վերադարձրել: Երեխան էլ առողջական խնդիրներ ունի:
Դիտեք նաև՝