▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրապետյանի ձերբակալությամբ՝ ռուսները Սերժին բա՞ն են հասկացնում...

Երեկ Մոսկվայում ձերբակալվել է ռուսասատանաբնակ գործարար Լևոն Հայրապետյանն, ով մեծ ներդրումներ է արել Արցախում:
Այդ առթիվ գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը(Կոմանդոսը) հայտարարություն է տարածել, որում մի շատ ուշագրավ դրվագ կա:
Հայտնի է, որ Կոմանդոսը, մեղմ ասած, ինքնուրույն մարդ չէ, հատկապես՝ նման լուրջ հարցերում:
Ահավասիկ, նրա հայտարարությունը կարող է բացահայտել մեր իշխանության որոշակի մտահոգություններ ու մտադրություններ:
Իսկ իմ հիշատակած հայտարարության ուշագրավ հատվածում կարդում ենք. «Մոսկվայում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են հայ-ռուսական բարեկամության ամենահետևողական ու ակտիվ քարոզիչներից մեկին՝ մեծ հայրենասեր և հայտնի բարերար Լևոն Գուրգենի Հայրապետյանին: Երկար տարիներ ճանաչելով Լևոն Հայրապետյանին՝ ինձ մոտ ոչ մի կասկած չկա. այս ակցիան նպատակ է հետապնդում ստվեր նետելու հայ-ռուսական բարեկամության վրա և կասկածի տակ դնելու Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական միությանն անդամակցելու նպատակահարմարությունը, ինչպես նաև որոշակիորեն ազդելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի կառուցման վրա: Վերոնշյալը բերում է այն մտքին, որ Լևոն Հայրապետյանի ձերբակալության և նրա նկատմամբ գործ հարուցելու հետևում քաղաքական պատվեր է կանգնած: Միակ պետությունն աշխարհում, որը հիմք ունի դժգոհելու Լևոն Հայրապետյանի գործունեությունից Ադրբեջանն է, որի ղեկավարությունը միշտ մեծագույն նախանձով է վերաբերում հայոց պետության հաջողություններին...»:
Եթե ընդունենք, որ Կոմանդոսի հայտարարությունն առնվազն համաձայնեցված է Հայաստանի իշխանության հետ, ապա կարելի է արձանագրել, որ.
ա)հայ-ռուսական հարաբերություններում առկա է աննախադեպ ճգնաժամ ու այս համատեքստում պետք է դիտարկել թե Սերժ Սարգսյանի հայտնի հարցարույցը եւ թե Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը,
բ)Հայաստանի իշխանությունը տեղյակ է ռուս-ադրբեջանական ինչ-որ գործարքի մասին ու այնքան լուրջ է դա համարում, որ կասակածի տակ է դնում երկրի եվրասիական ինտեգրացիայի հնարավորությունը(մեր, թե ռուսների պատճառով՝ էական չէ):
Ամեն դեպքում՝ սա ընդամենը վարկած է ու սպասենք հետագա զարգացումներին...

 

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին