▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայուգենի համար իրենց կոտորող հերոսներին եթե մի քիչ փորես, կարող է տակից ուրիշ բաներ դուրս գան․․․»

Համլետ Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Վրաստանում սպանել են տրանսգենդեր, մոդել Կեսարիա Աբրամիձեին (37 տարեկան):

Մարդասպանի անունն է Բեկա Ջանիա՝ Թիֆլիսի բարերից մեկի անվտանգության աշխատակից է (26 տարեկան)։

Վրաստանի հասարակության հոմոֆոբ մասը երբ լսեց տեղի ունեցածի մասին՝ ուրախացավ։ Մարդասպանին ,,հերոս ու վրացուգենի,, պաշտպան հռչակեցին։ Բայց ուրախությունը երկար չտևեց, որովհետև պարզվեց, որ Բեկան ու Կեսարիան երկար տարիների գաղտնի սիրեկաններ են եղել։ Եվ ըստ հասած տեղեկությունների՝ ոչ միայն Բեկան, այլ նաև Կեսարիան է նրան տակա-տակա արել․․․

,,,Վրացուգենի պաշտպան հերոսը,, միանգամից սկսեց ընկնել քսենոֆոբների աչքից։

Բեկան ցուցմուքն է տվել, որտեղ պատմել է, որ սպանության պատճառն իբր այն է, որ Կեսարիան արդեն պահանջել է իրենց օրինական ամուսնանալ, ինչն ինքը չի ուզել։

Կեսարիան երևի սպառնացել է բաժանությամբ, որին ի պատասխան Բեկան ՝ խանդի հողի վրա, սպանել է նրան։

Սպանությունը տևել է ընդամենը 14 րոպե։ Կեսարիային այդ ընթացքում դանակով տասնյակ հարվածներ է հասցրել, որի պատճառով էլ վերջինս մահացել է։

Ասածս ի՞նչ է։

Հայուգենի համար էլ իրենց կոտորող հերոսներին եթե մի քիչ փորես, կարող է տակից ուրիշ բաներ դուրս գան․․․»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին