«Հայկոյից հետո ես շատ ավելի ուրիշ ձև էի ամեն ինչ պատկերացնում, թե ինչպիսին կլինի Արմանի դաստիարակությունը»,- 24TV-ի եթերում ասել է երգչուհի Անահիտ Սիմոնյանը՝ խոսելով Հայկոյի մահվանից հետո իրենց որդուն միայնակ մեծացնելու մասին։ «Եթե Հայկոն ժամանակին իմանար, որ իրեն շրջապատող ընկերները, բարեկամները իր չլինելուց հետո երեխայի կողքին չեն լինի, կարծում եմ՝ շատ ավելի զգույշ կլիներ նրանց ընտրության հարցում։ Այսօրվա դրությամբ, ցավոք, ոչ մեկը մեր կողքին չէ։ Խոսքը նաև Հայկոյի ընկերների մասին է, ովքեր ժամանակին ցույց էին տալիս, որ հարազատ են, մտերիմ են, բայց ես և Արմանն այս պահին տեսնում ենք բոլորովին ուրիշ պատկեր։ Ես ստիպված եմ Արմանի համար լինել և՛ ընկեր, և՛ ծնող, և՛ հարազատ, և դա ինձ մոտ ստացվում է։ Ունեմ շատ բարի և հավասարակշռված տղա։ Միայն իմ աշխատակիցը՝ Նարեկը և Արմանի փոքր ժամանակվա վարորդը՝ Ռոբերտն են մեր կողքին։ Այս տարիների ընթացքում նրանք լրացրել են այն, ինչ ես չեմ կարողացել լրացնել՝ Արմանին տարել են քաղաքից դուրս, ընկերություն են արել, տղայական բաներ են սովորեցրել»,- ասել է Անահիտ Սիմոնյանը։ Դիտեք նաև՝ *** |
«Հայկոյից հետո ո՛չ ընկերները, ո՛չ բարեկամները մեր կողքին չեն»․ Անահիտ Սիմոնյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet